Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Եղիազարյանը չի բացառում, որ Սամվել Բաբայանի քաղաքական համակրանքը գուցե ուղղված է «Համախմբում» կուսակցությանը (Տեսանյութ)

Հունիս 17,2016 19:11

«Նա իրավունք ունի գալու, այս հողի վրա քայլելու եւ կարծիք հայտնելու, ինչպես մյուս գործիչները: Նա մեծ ներդրում ունի Արցախյան պատերազմում»,-ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձն այսպես է մեկնաբանում Արցախյան պատերազմի մասնակից «Արաբո» ջոկատի հիմնադիր-հրամանատար Մանվել Եղիազարյանը: Այսօր` հունիսի 17-ին, Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա չբացառեց, որ Սամվել Բաբայանի քաղաքական համակրանքը գուցե ուղղված լինի հենց «Համախմբում» կուսակցությանը:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի` ապրիլյան դեպքերին տված  գնահատականներին, Մանվել Եղիազարյանի խոսքով. «Դա նրա կարծիքն է, եթե մարդիկ այլ կարծիք ունեն, թող բարձրաձայնեն…Եթե հայրենիքը վտանգված է, բոլոր հայերի կարիքը կա: Յուրաքանչյուր հայ պարտավոր է սատարել իր ժողովրդին: Դժվար է ասել` ով ինչ կարող է անել»:

Թե ինչու Սամվել Բաբայանն ավելի վաղ չէր վերադառնում, Եղիազարյանն այսպես մեկնաբանեց. «Այդ հարցը նրան ուղղեք, ես չգիտեմ, գուցե հիվանդ պառկած է եղել, գուցե չի կարողացել գա, մենք չգիտենք` 1000 պատճառ կարող է լինել…»:

Հիշեցնենք, որ Մանվել Եղիազարյանը եւս անդամակցել է «Համախմբում» կուսակցությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930