Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռակոնֆերանս՝ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիս 17,2016 19:20

Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանն ու Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցեցին Ռումինիայում ՀՀ դեսպան՝ Համլետ Գասպարյանը, Ռումինահայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսոկոպոս Հակոբյանը, ՌՀՄ փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների  խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, դեսպանատան աշխատակիցներ, համայնքի ներկայացուցիչներ:

Բարձր գնահատելով համայնքի կազմակերպվածությունը՝ նախարարը նշեց.  §Ուրախ եմ ձեզ ողջունել տեսակապի միջոցով, կարծում եմ, որ այն շարունակական կլինի: Ապրիլյան  վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին սփյուռքի համախմբվածությունն ու միասնականությունը: Խորին  շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքին և, մասնավորապես ռումինահայ համայնքին, որ անմիջապես արձագանքեցին և թե° բարոյական, թե° նյութական աջակցություն ցուցաբերեցին Արցախին: Այսօր մեր հիմնախնդիրը Հայաստանի և Արցախի հզորացումն է, և մենք՝ համախմբվելով Հայրենիքի շուրջը, պետք է կարողանանք սփյուռքյան կառույցների գործուն  աջակցությամբ  հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը¦:

Նախարարը անդրադարձավ  Հռոմի Պապի՝ Հայաստան կատարելիք այցին: §Հունիսի 24-26-ին Հայաստան է այցելելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը և սա  ապրիլի 12-ին մատուցած պատարագից հետո նրա երկրոդ մեծագույն  քայլն է: Հռոմի Պապն այցն անվանել է ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր: Կարծում եմ այդ երեք օրերը շատ մեծ պատմական, քաղաքական և ազգային նշանակություն կունենան¦,- նշեց նա:

Նախարարը նաև համայնքին հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին՝ ընդգծելով դրա անհարժեշտությունը համայնքն առավել ակտիվացնելու, ազգային արմատներից կտրված հայերին հայ իրականություն վերադարձնելու և Սփյուռքը Հայրենիքի հետ կապելու համար:

Շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով համագործակցելու հնարավորության համար՝ դեսպան Համլետ Գասպարյանը նշեց. §Այս տեսակապը թույլ է տալիս համայնքների և Սփյուռքի նախարարության պատասխանատուներին միմյանց ճանաչել, անմիջականորեն շփվել և խոսել համատեղ ծրագրերի և համահայկական հարցերի մասին: Ռումինահայ համայնքը հազարամյակի պատմություն ունի և անբաժանելի մաս է կազմում հայ ժողովրդի պատմության և քաղաքակրթության: Հետևաբար` այսօր այս համայնքի պահպանումը և կենսագործունեության ապահովումը համազգային առաջնահերթություններից  է: Առաջնային հարցերից են համայնքի հայոց լեզվի տիրապետումը և հայկական վիթխարի մշակութային ժառանգության պահպանումը: Ռումինահայ համայնքի յուրահատկություններից է Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի դարավոր եւ մեկուսի գոյությունը, որ, բարեբախտաբար, վերջին քսան տարվա ընթացքում Ռումինիայի Հայոց միության և թեմի ջանքերով ներգրավվում է համահայկական կյանքի մեջ¦:

Դեսպանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության  ճանաչման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և նշեց. §2014թ.-ին Թեմի ջանքերով կանգնեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ինչը նախատեսվում է նաև Բուխարեստում: Սենատոր Վարուժան Ոսկանյանը և պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը պարբերաբար հարց են բարձրացնում Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Հանրային մակարդակով Ռումինիայում Ցեղասպանության թեման լայն քննարկման առարկա է ամբողջ տարվա ընթացքում: Տպագրվում են ծավալուն հոդվածներ, գրքեր, պատրաստվում հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, թատերական և երաժշտական ներկայացումներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը, որը Ռումինիայի ներսում և աշխարհում կատարում է քարոզչական վիթխարի գործ: Այս հարցում Ռումինիայի առանձնահատկություններից է, որ մինչև այժմ չեն դրսևորվել ժխտողականության դեպքեր¦:

Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց համայնքի նախագահ Վարուժան Ոսկանյանը: Նա անդրադարձավ համայնքում առկա խնդիրներին, իրականացրած միջոցառումներին և առաջիկա անելիքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռումինիայում ազգային ներուժի համախմբման, համայնքային կյանքի կազմակերպման հետ կապված հարցեր, ուղենշվեցին համագործակցության հետագա քայլերը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930