Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պրոֆեսոր Արծրունի Սահակյանը՝ Ռադիկ Մարտիրոսյանի արտահայտության մասին. «Պետք չէ հիվանդագին ընդունել այդ բառերը»

Հունիս 17,2016 18:23

Բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը կարծում է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ «քոսոտ երկիր ենք» արտահայտությունը առանձնապես կարևոր խոսք չէ. այն հենց տարիքի նշան է:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք վիրավորված չեն ակադեմիայի աշխատակիցները և ինչու միասնաբար չարձագանքեցին, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ակադեմիան չի լռել, շատ ու շատ ակադեմիկոսներ , աշխատակիցներ արձագանքել են: Պետք չէ հիվանդագին ընդունել այդ բառերը, մարդը հասակ է առնում, հնարավոր է՝ ամեն րոպե բանագիտորեն չապրի ու չառնչվի հասարակական միջավայրի հետ, այնպես որ կարող է նման արտահայտություն անել:

Ես կարծում եմ՝ անիմաստ արձագանք է գտել: Մենք երևի լուրջ կարևոր խնդիրներից շեղվելու ընդունակ ենք: Ընդհանուր ամբոխային տրամադրությանը տրված՝ կարող ենք շեղվել գնալ՝ մոռանալով, թե որն է մեր բուն կոչումը:

Դե ասվեց, որ սխալ է, չի կարելի բան ու գործ թողնել և սկսել քննարկել ամբողջ ազգով էդ մի բառը»:

 

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930