Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Կոնսենսուսը կարելի է գրեթե կատարյալ համարել (Տեսանյութ)

Հունիս 17,2016 18:08

«Քաղաքացիական հասարակությունը չստորագրեց, բայց նրանք հանդես եկան հայտարարությամբ, որտեղ այս համաձայնությունը գնահատում են դրական: Ուրեմն՝ նրանք ինչ-որ ձեւ գտան մասնակցելու կոնսենսուսին»,- հունիսի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա, քաղաքական առումով կոնսենսուսը կարելի է գրեթե կատարյալ համարել. «Դուք գիտե՞ք որեւէ լուրջ քաղաքական ուժ, որը դեմ է այս համաձայնությանը, դեմ է, որ այս համաձայնության մեջ ընդգրկված բաղադրիչները իրականացվեն: Ես չգիտեմ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընդդիմությանը ոչ ոք չէր լիազորել կիսաճշմարտության տակ ստորագրել: Aravot.am-ը Լեւոն Զուրաբյանին խնդրեց անդրադառնալ այս տեսակետին:

«Իսկ ո՞վ է իրենց անունից ստորագրել, ոչ ոք իրենց անունից ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել, որ համարվի, որ իրենք պատվիրակել են կամ չեն պատվիրակել: Մենք ստորագրել ենք փաստաթուղթը միայն Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից: Իսկ «Ժառանգությունը» ուներ այդ հնարավորությունը մասնակցելու այդ ձեւաչափով քննարկումներին, քանի որ նա ուներ խմբակցություն, այսինքն՝ այդ հնարավորությունը նա ունեցել է:

«Ժառանգությունը» կարող էր գալ, մասնակցել այդ ձեւաչափին, ներդրում ունենալ, փորձել ստանալ ավելի շատ, քան մենք կարողացանք ստանալ, բայց իրենք հրաժարվեցին մասնակցությունից, ինչը մենք հարգում ենք, դա իրենց իրավունքն է: Դե հիմա իրենք չեն մասնակցել, իրենց ավանդը չեն ներդրել դրա մեջ, էլի խնդիր չկա, որովհետեւ ձեռք բերվածը, ձեռք չի բերվել մի քաղաքական ուժի համար, դա ձեռք է բերվել բոլոր քաղաքական ուժերի համար, այդ թվում նաեւ «Ժառանգության»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930