Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ ես էի ծնվել, հայրս դարդից այնքան էր խմել, որ ծննդյանս վկայականը 10 օր հետո է հանել». Մարգարիտ Եսայան (Տեսանյութ)

Հունիս 17,2016 17:50

«Երբ որ ես էի ծնվել, առաջին երեխան էի ու աղջիկ, իմ հայրը դարդից այնքան էր խմել, որ ծննդյանս վկայականը 10 օր հետո է հանել: Երբ քույրն է ծնվել, էլի՝ աղջիկ, այդ վկայականն ուշացավ եւս 10 օրով »,- այսօր ԱԺ-ում անկեղծացավ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

ԱԺ-ում քննարկվում է Վերարտադրողական առողջության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որը պետք է կանխարգելի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Մարգարիտ Եսայանն ասաց, որ օրենքին կողմ է, բայց հասկանում է այն մարդկանց, որոնք ուզում են երկու սեռի երեխաներ էլ ունենալ: Բայց դա, ըստ նրա, պետք է լինի Աստծո կամքով: Որպես 3 երեխաների մայր եւ 4 թոռների տատիկ՝ Մարգարիտ Եսայանը հիշեցրեց, որ երեխան Աստծո պարգեւն է եւ չի կարելի ընդհատել որեւէ երեխայի կյանք:

Ruzanna MuradyanԵրկու դուստրերի մայր ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ տղամարդու դերի նվաստացմանն անդրադարձավ: Օրենքում ամրագրված է, որ հղիության ընդհատումը անհրաժեշտ դեպքերում պետք է լինի կնոջ գրավոր համաձայնությամբ, բայց արդյոք հոր կարծիքը կարեւոր չէ, գուցե հոր եւ մոր համաձայնությա՞մբ պետք է լինի, երեխայի համար պատասխանատվությունը կրում են երկուսն էլ:

Նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Հղիության իրավունքը կնոջ իրավունքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930