Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տեխնոլոգիա՝ Գյումրու ցեխաշաղախ փողոցների վերանորոգման համար

Հունիս 17,2016 17:54

Այսօրվանից Գյումրիում մեկնարկել է փողոցաշինությունը, սակայն այս անգամ, ինչպես վստահեցնում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նոր ու ոչ ծախսատար տեխնոլոգիայի կիրառմամբ: Նոր կամ կարելի է ասել բետոնային տեխնոլոգիան փորձարկվում է Գյումրու Մադոյան փողոցի մի հատվածի վրա. հատուկ մեքենայի միջոցով մշակվում է փողոցի գրունտային շերտը, որին ավելացվում է ցեմենտային խառնուրդը՝ հենց տեղում ստանալով 98 տոկոսանոց բետոնային շերտ: Բետոնի չորանալուց հետո այն պատվում է շատ բարակ՝  4 սանտիմետրանոց ասֆալտի շերտով:

Samvel Balasanyan

Գյումրու քաղաքապետը նաեւ վստահեցնում է, որ փողոցաշինության այս մեխանիզմը՝ ի տարբերություն քարապատման, շատ արագ է տեւում ու բավական հարմար տարբերակ է: «Ավելի էժան է, քան քարը, կարելի է այսպես ասել: Չենք ասֆալտապատելու, վրայի շերտը կլինի բետոնային, տեսնենք ոնց կարդարացնի իրեն Գյումրիի պայմաններում»,- ասում է  Գյումրու քաղաքապետը: Նա նշում է, որ մինչեւ չտեսնեն այս մեկի արդյունքը, տեխնոլոգիան չեն կիրառի մյուս փողոցներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930