Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը»՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (ֆոտոշարք)

Հունիս 17,2016 17:42

Հունիսի 17-ին  Հայաստանի Ազգային պատկերասրահում՝ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվել է «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված  է նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին:

11Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության սպասված ցուցադրությունը համախմբել էր նրա արվեստի երկրպագուներին՝  ներկա եւ նախկին պաշտոնյաների, մշակութային, քաղաքական, հասարակական ոլորտների ճանաչված գործիչների, սովորական մարդկանց:

Միջոցառումը նաեւ պատեհ առիթ էր՝ մտորելու մանրաքանդակի վարպետի թանգարան ունենալու անհրաժեշտության մասին:

5

9«Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին արվեստագետի ընտանիքի կողմից պահպանվող  հավաքածուի նմուշներից ՝բրոնզ, քար, արծաթ, գրաֆիկա, գեղանկար, հարթաքանդակ եւ այլն: Ցուցադրված էին նաեւ վարպետի եզակի մանրաքանդակները:

8 7 6Մինչեւ հուլիսի 10-ը շարունակվելիք ցուցադրության շրջանակներում կցուցադրվի նաեւ «Բենիկ Պետրոսյան. Հավերժության մեղեդի» ֆիլմը, կկազմակերպվեն հիշատակի երեկոներ՝ արվեստագետների, մտերիմների, զավակներ՝ Արեւ եւ Արեգ Պետրոսյանների մասնակցությամբ, ինչպես նաեւ համերգ-նվիրում՝ անվանի ջազմեն Վահագն Հայրապետյանի կատարմամբ:

4 Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ինչ-որ առումով ուշացած համարեց այս ցուցահանդեսը, նաեւ ասաց, որ մշակութային քաղաքականությունն ավելի շա՛տ պետք է միտված լինի նման արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելուն: Ծատուրյանն ասաց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Բենիկ Պետրոսյանի աշխատանքների մի մասը մնա Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ առաջիկայում մեկ-երկու քանդակ կգնեն:

3Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ  Արամ Իսաբեկյանն ասաց, որ հաճույքով է խոսելու իր ձեւակերպմամբ՝ արտակարգ մարդու ցուցահանդեսին: Նա ասաց, որ իրենք նույն՝ Սայաթ Նովա-Տերյան փողոցների բակում են մեծացել. «Դա աշխարհի ամենալավ բակն էր, այդտեղ ապրում էին բազմաթիվ արվեստագետներ, գրողներ, անվանի մարդիկ»: Պարոն Իսաբեկյանի խոսքով, բոլորն էլ հետաքրքիր էին, բայց Բենիկ Պետրոսյանն առանձնանում էր իր անսահման բարությամբ ու անափ երեւակայությամբ:

2 Իմիջիայլոց, Բենիկ Պետրոսյանի բարության եւ հյուրընկալության մասին բազմիցս պատմել են նաեւ նրա տիկինը՝ Ալիս  Ադամյանը եւ Բենիկ Պետրոսյանի հետ թեկուզ փոքր առնչություն ունեցած անձինք: Ասում են նրա արվեստանոցը ժամանակին յուրօրինակ Վերնատուն էր դարձել;

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930