Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էյֆորիայի մեջ պետք չէ ընկնել. Լեւոն Զուրաբյանը` «4+4+4»-ի հայտարարության մասին (Տեսանյութ)

Հունիս 17,2016 17:20

«Իհարկե՛, հաղթանակ է, բայց հաղթանակ է այս պահին դեռ թղթի վրա»,- հունիսի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ձեւավորված «4+4+4» ձեւաչափի հինգշաբթի ստորագրած համատեղ հայտարարությանը, ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

Նա նշեց, որ այդ հայտարարությամբ միայն սկսում է պայքարը, որովհետեւ իշխանությունները միշտ կարող են ինչ-որ ճանապարհ գտնել կա՛մ պայմանավորվածությունները վիժեցնելու, կա՛մ դրանք չիրականացնելու համար:

Զուրաբյանը ընդգծեց, որ ամենակարեւոր խնդիրը, որին բախվում են ֆինանսականն է. «Անհրաժեշտ է բավականին մեծ գումար՝ տարբեր գնահատականներով՝ 15-16 միլիոն եվրո: Եվ պետք է ասել, որ մեր ունեցած տեղեկություններով, այսօր դեռ գտնված չէ 5-6 միլիոն եվրոյի ֆինանսավորում այս ծրագրի համար: Եվ այստեղ է, որ առաջանում է առաջին հարցը կապված իշխանության անկեղծության հետ: Բանն այն է, որ այդ տեքստում գրված է, որ համաձայնությունը ուժի մեջ է մտնում այն պահից, երբ որ ապահովված է, երաշխավորված է ֆինանսավորումը: Այս պահին այդ ֆինանսավորումը երաշխավորված չէ, դա նշանակում է, որ համաձայնությունը թեեւ ստորագրված է, բայց այն ուժի մեջ դեռ չի մտել: Եվ այստեղ է, որ ծագում է կարեւորագույն խնդիրը՝ իշխանության պատասխանատվությունը՝ այս համաձայնության ճակատագրի համար: Առաջին անկեղծության թեստը լինելու է այս հանգամանքը»:

Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ այդ խնդիրը լուծելուց հետո իրենց պայքարը շարունակվելու է՝ դեռ բազմաթիվ խնդիրներ կան: Նա կոչ արեց էյֆորիայի մեջ չընկնել. «Իրականում դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնենք, դեռ շատ երկար պայքար պետք է լինի, որում նույնպես պետք է միավորված լինեն քաղաքացիական հասարակության, ընդդիմության ջանքերը, որ մենք կարողանանք հասնել նրան, որ իշխանությունները հավատարիմ մնան ձեռք բերված համաձայնության ոգուն եւ տառին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930