Այսօր կայացավ Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սևակ N51/9: Մասնաճյուղի տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից: «Պարույր Սևակ» մասնաճյուղը նախատեսված է միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որպեսզի սպասարկման գործընթացը լինի ավելի հարմարավետ և արագ:
«Պարույր Սևակ» մասնաճյուղը ևս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն` ավանդի, սպառողական վարկի, բանկային քարտի ձևակերպման, դրամական փոխանցման իրականացման կամ այլ գործարք կատարելու համար հաճախորդը պետք է դիմի բանկի ընդամենը մեկ աշխատակցի, որը արագ կիրականացնի գործարքը: Մասնաճյուղում տեղադրված են նաև շուրջօրյա աշխատող վճարային տերմինալ և բանկոմատ: Յունիբանկի տերմինալների միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում:
«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Այս տարվա առաջին եռամսյակում միայն մանրածախ վարկերի քանակը Յունիբանկում աճել է գրեթե 3 անգամ, ուստի հաճախորդների թվի ավելացմանը զուգընթաց, մենք պետք է ապահովենք բարձր որակով սպասարկում: Առաջիկայում Յունիբանկը նախատեսում է բացել նման 20 նոր մասնաճյուղեր, որոնք, առանց հերթեր գոյանալու, կսպասարկեն միայն ֆիզիկական անձանց», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
Ներկայումս Յունիբանկը ներկայացված է 46 մասնաճյուղով և 54 պրոմո կետերով: Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին` շուկայում առաջարկելով նաև ներդրումային գործիքներ: IPO-ի և պարտատոմսերի հաջող տեղաբաշխումից հետո, Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի երրորդ թողարկման մասին` հնարավորություն ընձեռելով բնակչության դառնալու բանկի բաժնետեր: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:
Կարդացեք նաև
«Երկարաժամկետ ներդրումների նպատակով ձեռքբերեք Յունիբանկի բաժնետոմսերը, դարձեք բաժնետեր և օգտվեք լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորությունից Մենք շարունակում ենք զարգացնել Յունիբանկը` որպես ժողովրդական բանկ, ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ», – ընդգծեց Վարդան Աթայանը:
Ի դեպ նշենք, որ բանկի բաժնետեր հաճախորդներին առաջարկվում է լոյալության փաթեթ, որն իր մեջ մասնավորապես ներառում է ավելի բարձր տոկոսադրույքներով ավանդներ` մինչև 8.2% տարեկան ԱՄՆ դոլարի և 15.5% ՀՀ դրամի դեպքում: