«Մենք նույն ստատուսն ունենք, ինչպես Բելառուսը, ավելի լավ ստատուս ունենք, քան Մոլդովան, բայց Բելառուսն ու Մոլդովան մեզնից էժան են գազ վառում»,- հունիսի 17-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա որպես օրինակ բերեց տարբեր երկրներում գազի գինը՝ Բելառուսում 180 դոլար, Ռուսաստանում՝ 105, Ղազախստանում՝ 80, Ղրղըզստանում`220. «Բայց խնդիրը ոչ միայն այն է, թե ինչ գնով են մեզ գազ տալիս, որովհետեւ տվյալ պարագայում էական չէ՝ ռուսական Ա կազմակերպությունը տալիս է ռուսական Բ կազմակերպությանը, որն իր դուստր ձեռնարկությունն է. «Գազպրոմը» տալիս է «Գազպրոմ Արմենիային»: Կարեւորն այն է, որ եթե ասենք Բելառուսում այդ գնի վրա 20 դոլար են ավելացնում, Ուկրաինայում՝ 22 դոլար, պարզվում է՝ Հայաստանում ուղիղ այնքան, ինչքան գազի գինն է, կազմում են այդ կազմակերպության ծախսերը»:
Հրանտ Բագրատյանը ներկայացրեց նաեւ պատճառները, թե ինչո՞ւ է «Գազպրոմ Արմենիան» այդքան գումար ծախսում. «Հանրապետությունը գազաֆիկացված է 97 տոկոսով. գյուղը գազաֆիկացված է, գյուղն աղքատ է, գյուղի մի քանի ընտանիք, ասենք՝ 120-ից չորսն են գազ վառում, մնացած 116 ընտանիքները մեկ-մեկ՝ կարող է տարվա մեջ մի քանի անգամ վառեն: Այսինքն՝ երբ որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գյուղ են գազաֆիկացնում, գազաֆիկացնում են ոչ թե իրենց իշխանության շնորհիվ, ոչ թե «Գազպրոմ Արմենիայի» շնորհիվ, այլ մեր շնորհիվ»:
Հրանտ Բագրատյանը հավելեց, որ Հայաստանում չկա մրցակից կազմակերպություն, կառավարությունը կնքել է այնպիսի պայմանագրեր, որոնք թույլ չեն տալիս արդյունավետ վերահսկողություն ունենալ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ