Լրահոս
Օրվա լրահոսը

«Աթեշյանը թող գնա Էրդողանի ծոցը». Արտավազդ Բայաթյան (Տեսանյութ)

Հունիս 17,2016 16:25

«Աթեշյանին առհասարակ վայրկյան առաջ կարգալույծ պետք է անել: Ուրիշ բան, եթե պարոն Արթին կոչեցյալը հրապարակայնորեն հանդես գա, աշխարհով մեկ ներողություն խնդրի հայ ժողովրդից և թեկուզ իր սկզբունքների համար պատրաստ լինի նահատակվելու, միգուցե ներենք: Նրա արածը բացահայտ աղանդավորություն է»,- այսօր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած ափսոսանքի մասին «Հայելի» մամուլի ակումբում ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք արդարացված  են Մայր Աթոռի հիմնավորումները Աթեշյանին կարգալույծ անելու իրավունք չունենալու վերաբերյալ պարոն Յազըճյանը պատասխանեց.«Ոչ, սուտ են ասում: Դեռ ավելին, այսօր Մայր Աթոռի գահակալը  կրում է պատասխանատվություն այն բանում, որ ինքն է եպիսկոպոս օծել Աթեշյանին, իսկ եպիսկոպոս օծելիս հորդորվում է, որ արժանավորներին միայն պետք է կարգի արժանացնել: Գարեգին Բ-ն չգիտե՞ր՝ ում է եպիսկոպոս նշանակում: Եթե եպիսկոպոս է օծել պարոն Արթինին, նշանակում է՝ ինքն էլ է կրում որոշակի պատասխանատվություն նման անպետք արարածին այդպիսի պատվի արժանացնելու համար»:

Երգահան Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ Աթեշյանին ոչ ոք չի ստիպել գնալ նման քայլի: Նա պարզաբանում է, որ նման կարգավիճակ ունեցող մարդիկ չեն կարող հայտարարություն անել, առանց գլխավորի հետ համաձայնեցնելու. «Եթե նա նման հայտարարություն է արել, ուրեմն թող գնա գրողի ծոցը կամ Էրդողանի ծոցը. երկուսն էլ նույնն են: Գնալ հանցագործից ներողություն խնդրել, որ նա հանցագործություն է կատարել, թյուրիմացություն է: Նա ավելի լավ է՝ լռեր, պապանձվեր, ոչինչ չխոսեր, քան թե նման հայտարարություն աներ»:

Երգահանի կարծիքով պատրիարքի փոխանորդին պետք է թույլ չտան մտնել Հայաստան. «Թող գնա ապրի էնտեղ, որտեղ իրեն կընդունեն: Ես չեմ հասկանում նաև նրա Մոսկվայով Հայաստան գալու նպատակը. Մոսկվան հաշվետվության կենտրոն է, ինչ է»:

Պատմաբանին ապշեցնում է Արամ Աթեշյանի հայտարարությունը, թե նա Պոլսի Շիշլի թաղամասում 40 տարվա կուտակած գումարով բնակարան է գնել.

«Այ սիրելիս, դու նախ իրավունք չունես գումար ունենալու եւ ոչ միայն դու: Նավասարդ կոչեցյալն էլ, Գարեգին կոչեցյալն էլ, Արամն էլ, Թորոսն էլ, Մարտիրոսն էլ: Որեւէ մեկը, որը հոգեւորական է, աղքատության երդում է տալիս։ Նշանակում է՝ նախ դուք կեղծավոր եք, աղքատության երդում եք տալիս, մյուս կողմից հարստություն եք կուտակում: Մեր բարձրաստիճան եկեղեցականների մեծ զանգվածն այսօր զբաղված է աշխարհիկ գործերով: Լռում են, որովհետև մեկը մյուսի դեմ ունի «կոմպրոմատներ»  ու դրա համար զգուշանում են մեկը մյուսից»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Իսկ քեզ ով է ստիպել ելույթ ունենաս?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930