Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովետիզմը վերադարձնող» նախագիծը նորից ԱԺ-ում է. կառավարությունը պնդում է, որ Վաստակավոր շինարարի կոչում է պետք

Հունիս 17,2016 15:40

Այսօր ԱԺ-ում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց ԱԺ-ում առաջին ընթերցման ժամանակ բավականին մեծ աղմուկ բարձրացրած «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է ավելացնել ՀՀ Վաստակավոր շինարարի կոչում: Ըստ նախարարի, հատկապես արդի ժամանակաշրջանում խիստ կարեւորվում է շինարարի աշխատանքը: Հիշեցնենք, որ շատ ընդդիմադիր նաեւ ՀՀԿ-իշխանական պատգամավորներ դեմ էին այս նախագծին՝ ասելով, որ այդ կոչումներից նավթալինի հոտ է գալիս, որ սովետիզմն է վերադառնում եւ այլն:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր արտահերթ ելույթ ունեցավ ու ասաց, որ կոչումներին պետք չի վատ վերաբերվել. «Պետք չի այն, ինչ եղել է խորհրդային շրջանում, ասել, որ դա վատ է: Նախ, կոչումները սովետային շրջանից չեն գալիս, իսկ ցանկացած մասնագիտության քաղաքացի իրեն շատ լավ է զգում եւ կրկնակի պարտավորված է զգում, երբ պետությունն իրեն գնահատում է: Պարզապես գնահատականը պետք է լինի ամբողջական, թե ում ինչ գնահատական ենք տալիս: Նենց չի, որ եթե Արեւմուտքում չկա, մեր մոտ չպետք է լինի: Մենք պետք է կարողանանք մեր լավագույն մասնագետներին, տվյալ դեպքում՝ շինարարներին գնահատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930