2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում նշանակված է հանրաքվե, որը պետք է պարզի արդյոք բրիտանացիները կո՞ղմ են, որպեսզի Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, թե՞ ոչ։ Թեմայի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաև միլիարդատեր Բիլ Գեյթսը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Independent-ը։
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Գեյթս, որը շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Մեծ Բրիտանիայում, ասել է, որ Եվրամիությունից դուրս գալու պարագայում Բրիտանիան զգալիորեն ավելի քիչ գրավիչ կլինի գործարարության և ներդրումների համար։
Տեղեկացնենք նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հարցումներով ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայի բնակչության 53% դրական է վերաբերվում Եվրամիությունից դուրս գալու առաջարկությանը, իսկ 47%-ը դեմ է այդ նախաձեռնությանը։