2016թ. հունիսի 2-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի միասեռականների համար նախատեսված գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով 50 մարդ սպանվեց, ողջունած և աջակցություն հայտնած ակտիվիստի հանդեպ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է Life.ru կայքը։
Թաթարստանում բնակվող ակտիվիստ Ռամիլ Իբրահիմովի հանդեպ քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն իրականացնելու համար հանրային կոչեր հնչեցնելու կամ ահաբեկչության արդարացում» հատկանիշներով։
Քրեական գործը հարուցվել է, երբ «Նորարարությունների երիտասարդ առաջնորդների միության» նախագահ Իբրահիմովը հայհոյախառը գրառում է կատարել Օրլանդոյում տեղի ունեցածի մասին։ Իբրահիմովն ափսոսանք էր հայտնել, որ ահաբեկչության հետևանքով վիրավորված ևս 53 նույնասեռական չի զոհվել և հույս հայտնել, որ առաջիկայում նրանք էլ կմահանան։
Այս պահին Իբրահիմովը ստորագրել է համապատասխան փաստաթղթերի տակ, որով պարտավորվում է չբացակայել բնակության վայրից։