«Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը եւ մասնակցելը, իսկ բոլոր քաղաքական կուսակցություններին արդար մրցապայքարում հաջողություն եմ մաղթում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին`այսօր ՀՀԿ-ից մասնակցելո՞ւ են Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության համագումարին:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին այսօրվա հրապարակմանը, ՀՀԿ խոսնակն ասաց, որ դա իրավապահ մարմինների զբաղվելու գործն է. «Եղել է պատգամավորի հայտարարություն, կարծում եմ՝ դա արդեն իրավապահ համակարգի եւ մարմինների տիրույթում է, եւ նրանք կարձագանքեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ