Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը ԵՄ-ի փողերի հետ գործ չունի

Հունիս 17,2016 13:35

«Որ արժեքավոր իրադարձություն է, սա փաստ է: Միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչեւ վերջ եւ հասնել համաձայնության»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձեւաչափով քննարկման արդյունքում երեկ ստորագրված հայտարարությանը:

Էդուարդ Շարմազանովը, սակայն, խուսափում է այդ համաձայնությունը «պատմական» որակելուց: Նա գնահատելի է համարում թե  ընդդիմության, թե իշխանության կառուցողական մոտեցումը, իսկ քաղհասարակության դիրքորոշման համար ափսոսում է:

Ձեւաչափին մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հիշեցնենք, հրաժարվեցին ստորագրել համաձայնության տակ:

«Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով: Քաղաքական դեբատները, քաղաքական երկխոսությունը շատ կարեւոր են: Ես համամիտ եմ իմ այն գործընկերների հետ`ժողովրդավարությունը նախեւառաջ երկխոսություն է, երկխոսության արդյունքում կարելի է հասնել ընդհանուր համաձայնության: Այս իմաստով ես դրական եմ գնահատում: Սա նաեւ դրական է առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտի համար: Սա լավ օրինակ կլինի ապագայում նաեւ պառլամենտարիզմի համար»,- ասաց նա:

Արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ կոնսենսուսն իշխանությանը պետք էր, քանի որ  ԵՄ-ն գումարներ է տալու ՀՀ իշխանություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, «ԵՄ-ի փողերի հետ ես գործ չունեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930