Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրապարակել ավտոմեքենաների մաքսազերծման արժեքները

Հունիս 17,2016 13:28

Այսօր դիմել եմ կառավարությանը՝ առաջարկելով սեղմ ժամկետներում ստեղծել ավտոմեքենաների մաքսազերծման արժեքների և այդ արժեքի վրա ազդող գործոնների համացանցով հասանելի տվյալների շտեմարան, որի միջոցով քաղաքացիները կկարողանան հստակ որոշել համապատասխան մեքենայի համար վճարման ենթակա մաքսազերծման գինը:

Արդեն տևական ժամանակ է, ինչ ավտոմեքենաների մաքսազերծման գների մասին հրապարակային տեղեկատվության բացակայության ու դրա հետևանքով առաջացած անհստակության պատճառով տեղի են ունենում չարաշահումներ մաքսային մարմինների կողմից. միևնույն տարեթվի, մակնիշի ու սերիայի մեքենաները հաճախ մաքսազերծվում են տարբեր արժեքներով: Հեռախոսով տեղեկատվություն ստանալու բոլոր փորձերն ավարտվում են անհաջողությամբ, քանի որ մաքսային ծառայությունից մշտապես հայտնում են, որ այդ տեղեկությունները տրամադրվում են բացառապես տեղում:

Այսպիսով, ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության բացակայությունը բերել է այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումների ու չարաշահումների արմատացման:

Տվյալների բազայի ստեղծմամբ քաղաքացիների համար նաև կանխատեսելի կդառնա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մեքենաների դիմաց ծախսման ենթակա իրական գումարը:

13450231_1098739613531098_8447199691904555759_n 13466263_1098739610197765_5291160389899083286_n

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Եղբայր, Ձեր ուժերը մի ծախսեք ցուցակներ ուզելու վրա: Ես՝ որպես քաղաքացի եւ տնտեսական գործունեություն ՉԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ քաղաքացի, ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ ունենալու գույք, ապրանք, այդ թվում եւ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ, առանց, կներեք, որեւէ մեկի մուննաթին լինելու: Ավտո ունենալուս համար ինչու պիտի որեւէ մեկին փող տամ, պետությունը չէ, ով ուզում է լինի: Թե կարող եք, թե անկեղծ ցանկություն ունեք լավ գործ անելու, ազատեք անհեթեթ մաքսազերծումից քաղաքացիների անձնական գույքը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930