Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ ծնողները որտե՞ղ էին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 17,2016 13:25

Որպեսզի հասկանալի լինի քաղաքացիների զայրույթի աստիճանը, մի քանի մեջբերում անենք սոցցանցերի արձագանքներից:

«Ես մինչեւ հիմա չեմ մոռացել իմ վախը, երբ 7 տարեկանում մեզ տարել էին Մաշտոցի գերեզմանի մոտ արտասանում էինք, ընդամենը մի տապանաքար էր տեսածս, բայց էդ միտքը, որ էնտեղ տակը մահացած մարդ կա, արդեն հերիք էր, որ ուրիշ ոչ մի բանի մասին չմտածեի՝ ի՜նչ այբուբեն, ի՜նչ բան… հիմա հասկացա»։

«Էս ինչ էր, հոգեխանգարմունքի մեջ են, էս երեխաները ծնող չունե՞ն»։

«Այ զեզ բան։ Պիտի դարավոր դարդի ու սգի մե՞ջ մեծանան խեղճ երեխաները»։

«Լավ, այդ երեխաների ծնողները որտեղ են։ Ախր այսպես էլ չի լինի, լավ, բա քո երեխայի համար էլ չես ձայն հանո՞ւմ։ Ժողովուրդ, այսպես չի լինի ախր, հո չենք ասում եկեք միտինգի, իրենց կոչ չեն անում այսպես կամ այնպես քվեարկեք։ Սեփական երեխայի մասին է խոսքը»։

«Էս ի՞նչ անասունություն է, մարդիկ երեխեքին պատահում է, նույնիսկ իրենց հարազատ պապերի ու տատերի թաղմանը չեն տանում։ Խելագար են էս… անուն չեմ գտնում, որ տամ սրա կազմակերպիչներին։ Անպայման պետք ա պատասխանատվության հարց բարձրացնել, անպայման։

Ի վերջո կարոդ է, վերցնեն ու մանկատան երեխեքին տանեն։ Պարտադիր չի, որ ծնող ունենա երեխեն, որ նման բաներից ապահովագրված լինի։ Սա մեր բոլորի պարտքն է, ոչ թե միայն իրանց ծնողների»։

«Այս տեսակ մառազմ մենակ Հայաստանում կա»։

«Այ քեզ խայտառակություն, նման բան մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում։ Բա ծնողները ի՞նչ կարծիքի են»։

«Կազմակերպիչն իհարկե ահավոր ֆանտազիա է ունեցել, բայց լավ, էսքան ծնողներ, ինչ են մտածել, ավելի շոկային է»։

Իսկապես շոկային է, մեզ հետաքրքիր է, այդ թատրոնը կազմակերպածները կհամաձայնվե՞ին, որ հոգեհանզստի վայրում, այն էլ՝ այդպիսի վիճակով, իրենց երեխաները լինեին։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930