Լրահոս
Օրվա լրահոսը

«Այվազյանն ո՞վ ա, որ ես նրա հետ կռվեմ»

Հունիս 17,2016 13:20

Երեկ ԱԺ-ում համայնքների խոշորացման նախագծի քվեարկությունից առաջ քիչ էր մնում՝ Հրանտ Բագրատյանն ու Վարդան Այվազյանն անցնեին ձեռնամարտի:
«Հանգիստ նստի տե՛ղդ, վունդերկինդ: Էս «Օզվերին» կերածներին հանգստացրեք, հա՞, թե չէ՝ ես կհանգստացնեմ»,- գոռաց Վարդան Այվազյանը: Հրանտ Բագրատյանը նրան դուրս հրավիրեց՝ «Արի հանգստացրու: Զզվցրիք արդեն»,- ասաց նա ու նետվեց դեպի Վարդան Այվազյանը: Նրան փորձեցին բռնել Խաչատուր Քոքոբելյանն ու Վահրամ Բաղդասարյանը: Մի կերպ հաջողվեց կրքերը մարել:

«Առավոտի» հետ զրույցում մեր դիտարկմանը, որ Դուք եւ Վարդան Այվազյանը հաճախ եք վիճում ԱԺ-ում, հակադարձում միմյանց՝ Հրանտ Բագրատյանը չհամաձայնեց. «Սխալվում եք, միշտ չենք կռվում: Այվազյան Վարդանը մեր դեմ սկսում է պատվերով խոսալ: Երբ որ մեր դեմ խոսում է, մենք պաշտպանվում ենք: Նա ո՞վ ա, որ ես նրա հետ կռվեմ: Ինքը դիտմամբ բաներ է ասում, որ մենք իր հետ կռվենք, իրեն էսօր հասնում էր այն, ինչ ասեցի»:

«Առավոտ»

17.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել