Նաիրիտցիներն անկոտրում են. նրանց եթե ցուրտ ձմեռը խոչընդոտ չէր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելու, երեկվա հորդառատ անձրեւը՝ առավել եւս: Երեկ կառավարության շենքի մոտ նաիրիտցիները նորից հավաքվել էին, նորից հիշեցնում էին իրենց պահանջը՝ «Նաիրիտի» վերագործարկում ու աշխատավարձերի տույժ-տուգանքների վճարում:
Կառավարության հաջորդ նիստի օրը նաիրիտցիների համար վճռական է լինելու. երթով գնալու են Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր: Նույն օրը որոշելու են, թե որ փաստաբանի հետ կաշխատեն. կառավարությանն են դատի տալու, գնալու են մինչեւ Եվրադատարան:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
Կարդացեք նաև
17.06.2016