Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմության կամ ընդդիմադիր երեւալու ցանկություն ունեցողների մասին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 17,2016 13:00

Հիմա՝ ընդդիմության կամ ընդդիմադիր երեւալու ցանկություն ունեցողների մասին։ Սրանք, որպես կանոն, ահավոր սուր հարցեր են բարձրացնում, դաժան քննադատության են ենթարկում իշխանություններին, անեկդոտներ են պատմում, ինչ-որ առաջարկներ են ներկայացնում եւ այլն։ Բայց ուշադրություն դարձրեք՝ հիմնականում ներկայացնում են ոչ թե այնպիսի առաջարկներ, որոնք առավելագույնս կնպաստեին տնտեսության զարգացմանը, այլ այնպիսիները, որոնք առավելագույն թվով մարդկանց դուր կգան։ Օրինակ՝ առաջարկում են անմիջապես ասֆալտապատել Գյումրիի փողոցները (հանրապետության երկրորդ քաղաքն է, ու այդ առաջարկը հաստատ 150 հազար մարդու դուր կգա), նորոգել այս- այս-այս համայնքների մշակույթի տները կամ դպրոցները եւ այլն։ Ու դարձյալ՝ որեւէ հիմնավորում չկա, թե կոնկրետ ինչպես է դա ազդելու տնտեսության զարգացման վրա, երբ է ազդելու, ինչ չափով, եւ այսպես շարունակ։

Մինչդեռ տնտեսության զարգացման մասին մտածողը հակառակը պիտի աներ՝ պիտի ասեր «գիտե՞ք ինչ, երկրի վիճակը լավ չէ, ավելի լավ է այդ «նորոգումները» հետաձգենք ու դրա փոխարեն, ասենք, մի քանի գործարաններ կառուցենք, որ տնտեսությունը զարգանա»։

Բայց դա մարդկանց հազիվ թե դուր գա, դրա համար էլ չեն ասում։ Իսկ եթե ինչ-որ մեկն էլ ասում է՝ չորս կողմից այնպես են հարձակվում, որ իսկույն հասկացվում է՝ «ընդհանուր ներդաշնակությունը» խախտելը ոչ մեկին ձեռնտու չէ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930