Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նրանք մանկուց տառապյալների դաշտում են ու երազում են տորթին մոտիկ լինել». Բոստանջյանը՝ հարկային օրենսգրքով հիացածների մասին

Հունիս 17,2016 12:20

Հարկային նոր օրենսգրքով ցանկություն կա դատարկել այս տարածաշրջանը: Այսօր «Անդրադարձ» ակումբում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Քանի որ համոզված եմ՝ առանց այս օրենսգրքի էլ տնտեսվարողները ազատ մրցակցության բացակայության պայմաններում հակված չեն գործունեություն ծավալել, որպես դրա ապացույց տեսնում ենք՝ ՓՄՁ չկա, կա արտագաղթ, աղքատության բարձր ցուցանիշ եւ այլն: Այս պայմաններում, երբ կտրուկ բարձրանում է, կյանքը պետք է թանկանա, տնտեսվարող սուբյեկտների պարտավորությունները պետք է ուժեղանան, ակնհայտորեն սա ոչ այլ ինչ է քան ճնշում, որի պարագայում ընթանալու են այն գործընթացները ինչը տեսանելի է, տնտեսվարողներ սուբյեկտները կկորցնեն ցանկացած հետաքրքրություն գործունեություն ծավալելու, իսկ քաղաքացիներն էլ իրենց ցածր եկամուտներով հնարավորություն չեն ունենա ձեռք բերել մինչեւ իսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ»,-ասաց տնտեսագետը:

Դիտարկմանը՝ ՀՀԿ-ականներն ԱԺ-ում հիացած էին նոր օրենսգրքով, պարոն Բոստանջյանը հակադարձեց. «Ովքե՞ր են հիացմունք արտահայտել: Մեկ կամ երկու հոգի, որոնք, որպես կանոն, մանկուց տառապյալների դաշտում են գտնված եղել ու երազում են տորթին մոտիկ լինել, պարտադրված կարող են արտահայտել մտքեր, որը չի կարող կիսել երկրի տնտեսական բլոկը: Առանձին մարդկանց բարձրաձայնումները մի ասեք հիացում, որովհետեւ նույն ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ, որոնց հետ ունեմ մոտ հարաբերություններ, բացահայտ կամ ոչ բացահայտ ձեւով հայտնում են իրենց բացասական գնահատականը այս նախագծի վերաբերյալ»:

Ըստ նրա, հարկային օրենսդրական նախաձեռնությունն էլ առաջին ընթերցմամբ ԱԺ-ում անցավ, որովհետեւ համապատասխան քաղաքական ուժի ներկայացուցիչները չունեն այլընտրանք, նրանք պարտավոր են վերեւից իջեցված հրահանգը կատարել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930