Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. Ժողովուրդը չունի հեղափոխություն անելու ձգտում. «Հրապարակ»

Հունիս 17,2016 12:16

Ազգային ժողովը 68 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, որի շուրջ կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում։ ԱԺ-ում հիշյալ օրենսգրքի քննարկումներն անցան փոխադարձ կսմիթների ու խայթոցների, վիրավորանքների ու «հիշոցների» մթնոլորտում։ Տնտեսական բարեփոխումների անվան տակ կատարվող հիշյալ փոփոխությունները, որոնք ընդդիմադիր ուժերը գնահատում են որպես ժողովրդի «կաշին քերթելուն» միտված քայլ, ըստ տնտեսագետ Զոյա Թադեւոսյանի, սերտորեն շաղկապված են ապրիլյան քառօրյա պատերազմի հետ։

– Շատերը՝ հենց իշխանության ներսում, սոցիալական բունտ են կանխատեսում։ Ինչ է՝ իշխանություններն այնքան անհեռատե՞ս են, որ ժողովրդին իրենց դեմ լարեն՝ խստացնելով Հարկային օրենսգիրքը։

– Նրանք անհեռատես չեն, այլ իրատես են, որովհետեւ վստահ են, որ սոցիալական բունտ տեղի չի ունենալու, ու դրա համար էլ անցել են գործի։

Դուք տեսե՞լ եք Հայաստանում սոցիալական բունտ, եղե՞լ է նման բան։

– Լոկալ բունտեր՝ այո, եղել են։ Օրինակ՝ գառնեցիների բունտը. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված բունտը։

– Եթե լոկալ խնդիրը եւ ուրիշի ցավը մեզանից յուրաքանչյուրը համարի իր ցավը, կարողանա ուրիշի ցավը կիսել, ժողովրդական ցասում ձեւավորել իր իսկ ներսում, այդ ժամանակ սոցիալական բունտ տեղի կունենա։ Բայց մենք այդպես չենք անում, անտարբեր ենք դարձել ուրիշի ցավի հանդեպ, եթե գառնեցին բողոքում է իր սոցիալական խնդիրների շուրջ, մնացածն անտարբեր են, մինչեւ մյուսի ցավը չի հասնում նաեւ իրեն, նա տեղից չի շարժվում։

Եվ այսպիսի լոկալ, իրարից անջատված, տարբեր ժամանակներ տեղի ունեցած բունտերը մեծ էներգիայի չեն վերածվում, որպեսզի լուծեն որոշակի խնդիրներ։ Այդ պատճառով էլ իշխանությունները հանգիստ են այդ առումով։ Նրանք շատ լավ են ճանաչում մեր ժողովրդին եւ գիտեն, որ ժողովուրդը չունի հեղափոխություն անելու ձգտում։ Կոչեր անողները շատ են, բայց երբ գալիս է գործ անելու ժամանակը, բոլորը թաքնվում են իրենց տան պատերի ետեւում եւ պատուհաններից ծիկրակում են:

Խնդիրն այն է, որ մենք դեռեւս հասուն չենք հեղափոխությունների համար։ Գուցե մեր գենետիկայում չի եղել հեղափոխականի գենը, դրա համար էլ այս իշխանությունները գիտեն, որ իրենց քայլերին հակազդեցություն չի լինելու։ Բայց ես կարծում եմ, որ հակազդեցության առիթը թաքնված է քառօրյա պատերազմի ետեւում։ Եթե բոլորն իմանան, թե ինչ էր թաքնված դրա ետեւում, դա մեծ էներգիա կարող է առաջացնել ու բունտի առիթ դառնալ։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930