«Մեր համագործակցության տեմպերը եւ հագեցածությունը բավարարում են մեզ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն այնուհետեւ արել է ուշագրավ հայտարարություն. «Մենք կցանկանայինք հետագայում էլ շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը»:
Ինչո՞ւ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կոնտեքստում չի շեշտում զարգացման կամ խորացման ռազմավարական ասպեկտը, այլ ընդամենը շարունակականության մասին է նշում։ Կարելի է առանձնացնել մի քանի պատճառ, որոնցից յուրաքանչյուրն էլ շատ կարեւոր է ռազմավարական մակարդակի հարաբերությունների տեսանկյունից հարցը դիտարկելիս.
- Իսկապես Ռուսաստանի համար Հայաստանը չի հանդիսանում գեոստրատեգիական այնպիսի կարեւորության երկիր, որի հետ կարելի է ավելի հեռուն գնալ, հետեւաբար պետք է բավարարվել նրանով, ինչ կա։
- Ադրբեջանին չնեղացնելու ու չվանելու մոտիվացիա։ Քանի որ Կրեմլի համար մեծ կարեւորություն ունի Կասպիական ավազանը եւ Թուրքիայի դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը Թուրքիայի կովկասյան
պատվարն է, ապա պետք է Ադրբեջանին հնարավորինս պահել ռուսական նախագծերի տիրույթում։ Կրեմլն էլ լավ գիտի, որ ցանկացած ոչ հայանպաստ գործողություն կամ խոսք ուղիղ համեմատական է Բաքվին սիրաշահելու հետ։ Հայաստանի հետ համագործակցությունը չխորացնելով էլ, փաստացի, Մոսկվան Ադրբեջանի համար որոշակի տեղ է թողնում գործընկերային ու դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար։
Սա իսկապես մտահոգիչ երեւույթ է, որովհետեւ մեր ռազմավարական դաշնակիցը անում է ճիշտ հակառակ տրամաբանության հայտարարություններ։ Նա դաշնակցի հետ խոսում է գործընկերային լեզվով, իսկ գործընկերոջ հետ՝ դաշնակցային։ Համենայնդեպս, պայմանագրերով ու ինտեգրացիոն-համագործակցային ձեւաչափերով Երեւանն է դաշնակից եւ ոչ թե Բաքուն, իսկ եթե դաշնակցային հարաբերությունները Մոսկվան գնահատում է նմանօրինակ եղանակով, ապա այստեղ անվտանգության հետ կապված շահերի հստակեցումների եւ լուրջ վերանայումների խնդիր է հասունանում։
Կարդացեք նաև
Արման ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Դրանց մեղրամիսը չի կարող երկար շարունակվել, շահերը շատ են հակառակ: Հավանաբար ձեւեր են անում – ռուսն իբր Ղարաբաղ է տալիս, ալին էլ իբր թե հավատում ու թուրքից հեռանում է: Հայերն էլ տազ արած սպասում են ու փորձում գուշակել` իրենց լրիվ կծախեն, թե տակը մի բան կթողնեն: Բայց՝ հնարավոր է որ ,,յորանք,, էլ են խաղին մասնակից: Բոլոր դեպքերում ռուսները ուրախ կլինեն որ լուրջ պատերազմ սկսվի, որ հարմար պահին խառնվեն ու երկուսի գլուխն էլ ուզած ձեւով ջարդեն: Չի կարելի բացառել որ հենց սրա համար են ալիին այդքան առատ կուտ տալիս – որ վերջում մերը լացացնեն …. համ էլ բիզինես է! Պուտիի հետ խաղը իրոք զոռ գործ է …