Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք ՌՈ տեսուչի եւ ԼՂՀ ՊԲ 4 սպաների միջեւ. ձերբակալելիս ոստիկանները ծեծել են սպային. «Հայկական Ժամանակ»

Հունիս 17,2016 11:44

Հունիսի 14-ին Վարդենիս քաղաքում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել ռազմական ոստիկանության բաժանմունքի տեսուչի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 սպաների միջեւ:

Մեր տեղեկություններով, ՊԲ 4 սպաները՝ մայոր Արա Զախարյանը, լեյտենանտ Լ. Սահակյանը ավագ լեյտենանտ Կ. Մարտիրոսյանը եւ լեյտենանտ Տ. Անախասյանը արագ երթեւեկելիս են եղել, երբ ստուգատեսում ծառայություն իրականացնող տեսուչ Անդրանիկ Մաթեւոսյանը կանգնեցրել է նրանց ավտոմեքենան: ՊԲ 4 սպաներին դուր չի եկել այն, թե ինչպես է տեսուչը կանգնեցնում իրենց ավտոմեքենան, ինչի պատճառով առաջացել է վիճաբանություն. սկսվել է ծեծկռտուք: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպաները մետաղյա խողովակով բռնություն են գործադրել տեսուչի նկատմամբ՝ նրան պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Նա այժմ գտնվում է Վարդենիսի հոսպիտալում: Ռազմական ոստիկանության տեսուչը ստացել է ձախ նախաբազկի հետին մակերեսի ստորին պատռած վերք, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, ատամի շրջանի լնդի պատռվածք:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ մեր զրույցում հաստատեց վիճաբանության եւ ծեծկռտուքի մասին տեղեկությունները: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ հունիսի 15-ին ռազմական ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Քրեական գործի շրջանակներում 4 անձ ձերբակալվել է: Նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է քննություն օբյեկտիվ իրականությունը պարզելու համար: Մեր տեղեկություններով, նախաքննության ընթացքում ձերբակալված սպաները անցել են սթափության փորձաքննություն, որով պարզվել է, որ ավտոմեքենայի ղեկին գտնվող Տ. Անախասյանը եւ մայոր Արա Զախարյանը գտնվել են ոչ սթափ վիճակում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930