Վրաստանի Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ Գերմանիա կատարած այցի ավարտին կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան և Վրաստանը մտադիր են հետագայում էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքը։
Կանցլեր Մերկելը նշել է նաև, որ Գերմանիան կողմ է, որպեսզի Վրաստանի քաղաքացիների համար արագացված կարգով ազատ վիզային ռեժիմ սահմանվի՝ Եվրոպա մուտք գործելու համար։ Մերկելը նաև գոհունակություն հայտնել վրաց-գերմանական հարաբերությունների բավականին ինտենսիվ և ջերմ բնույթից։
Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Գերմանիային ցուցաբերված աջակցության համար և նշել, որ երկու պետությունների հարաբերությունները նոր որակ են ձեռք բերել հատկապես վերջին տարիներին։