«Մամուլում մի սարսափելի պատմություն է հրապարակվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի իրականացրած առեւանգումների եւ ահաբեկումների մասին»,- ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա պահանջ ներկայացրեց ՀՔԾ-ին. «Ես պահանջում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը լուրջ քննության ենթարկի այս պատմությունը, որովհետեւ կան կոնկրետ փաստեր, լուրջ վկայություններ: Հատուկ քննության առարկա պետք է դառնա նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնի գործունեությունը, որպեսզի ի վերջո պարզաբանենք, թե էդ ոստիկանության բաժինը Հայաստանի հանրապետությա՞ն ոստիկանության բաժինն է, թե՞ Սամվել Ալեքսանյանի անձնական օգտագործման ոստիկանության բաժինն է»:
Նշենք, որ խոսքը Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի մասին է, որը ՀԺ-ին պատմել էր, որ Սամվել Ալեքսանյանը առեւանգել է իրեն, ոստիկանության միջոցով խլել իր վարսավիրանոցը, ավտոլվացման կետը, բիզնեսները:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ