Տավուշի մարզի Արճիս գյուղի 22-ամյա բնակիչ Արեն Մուսայելյանը հունիսի 16-ին «ՎԱԶ-21-011» մակնիշի ավտոմեքենայով ընկել է Դեբեդ գետը:
Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանն ասաց, որ երիտասարդը Այրում քաղաքից մեկնել է երկաթուղային Այրում կայարան, սակայն անփորձ վարորդ լինելու պատճառով՝ երկաթուղային կայարան տանող կամրջի մոտ ընկել է Դեբեդ գետը:
Գ. Եգանյանն ասաց, որ Արճիսի բնակիչները, Այրում քաղաքի բնակչության կեսը գետի եզերքով անցնելով՝ որոնում են Արեն Մուսայելյանին:
Դեբեդը շատ վարարած է:
Կարդացեք նաև
Այրումի քաղաքապետն ասաց, որ տեսնող է տեղել, որ ավտոմեքենայի գետն ընկնելու տեղից մոտ 50 մ ներքեւ ավտոմեքենան մի պահ երեւացել է ալիքների վրա, հետո՝ սուզվել:
Ա. Մուսայելյանի որոնումներով զբաղված են փրկարարները, դեպքի մասին տեղյակ է պահվել Վրաստանի իշխանություններին:
Վերջերս Արճիսի հարեւան Շնող գյուղի մի բնակիչ է ընկել գետը: Վերջինիս դիակը հայտնաբերվել է Վրաստանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ