Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան շատ պարտք, այդքան երկար իշխանություն. 1in.am

Հունիս 17,2016 11:00

Հայաստանի ատոմակայանն ու Երևանի ՋԷԿ-ը 30 միլիոն դոլարի վարկ կստանան՝ պարտքերը մարելու համար: Վերջին մի քանի օրերին դա Հայաստանի Հանրապետության վերցրած հերթական պարտքն է: 22 միլիոն դոլար պարտք վերցրեցին ԱՄՀ-ից, 51 միլիոն դոլար պարտք վերցրեցին դեպի Վրաստան ճանապարհը հիմնանորոգելու համար: Հայաստանի արտաքին պարտքն արդեն գերազանցում է ՀՆԱ կեսը: Երբ դրան դեռ չէր հասել, իշխանությունն ասում էր, թե կեսից դեռ շատ կա, ռիսկային գոտում չենք:

Հիմա հասել ենք գրեթե կեսին, իշխանությունն ասում է, թե առաջիկա տարիների համար Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ռիսկային երկիր չի դիտվում: Ու Հայաստանի կառավարությունը շարունակում է վարկեր կլանել, ինչը ուղիղ համեմատական է կոռուպցիան շարունակելու հետ, որովհետև եթե իշխանությունն ունենար դրա դեմ պայքարի լուրջ մտադրություն, ապա արտաքին պարտքի ավելացման այդ մեծ տեմպը չէր լինի:

Իշխանությունը գիտի, որ ունի փողի պակաս, և որ իր շարքերից որևէ մեկին չի կարողանալու ստիպել լրացնել այդ պակասը: Բոլորը մատնացույց կանեն իրար, և եթե որևէ մեկին անարդարաբար պարտադրեն, այսպես ասած՝ առանց պատճառի, ապա դա կխարխլի ներհամակարգային կարևոր սկզբունքներից մեկը՝ որևէ մեկին անտեղի չունեզրկելը կամ «կուլակաթափ չանելը»: Ու քանի որ իշխանությունը չի կարող խախտել այդ սկզբունքը, չի կարող պայքարել նաև կոռուպցիայի դեմ, հետևաբար պետք է պայքարի արտաքին վարկերի ներգրավման համար:

 

Մուսա Միքայելյան

Նյութի մանրամասները կարդացեք. 1in.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930