Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումներին զուգահեռ նոր զարգացումներ են տեղի ունենում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ֆրանսիական Մարսել քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի հավաքականի 3 երկրպագուի Անգլիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։ Նրանց հանդեպ սահմանվել է 1-ից 2 տարվա ազատազրկում։
Այս տեղեկությունները հաստատել է նաև Մարսելում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանը՝ հստակ ներկայացնելով ռուս քաղաքացիների հանդեպ սահմանված պատժաչափերը։ Ըստ այդմ, հայտնի է դարձել, որ երկրպագուներից մեկն ազատազրկման է ենթարկվել 12, երկրորդը՝ 18, և երրորդը՝ 24 ամսով։