Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ALDE անդամակցության համար տարեկան 5 հազար 300 եվրո է վճարում. «Հրապարակ»

Հունիս 17,2016 10:42

Ինչպես հայտնի է, եվրոպական որեւէ կուսակցության անդամակցելու համար, գաղափարական, ծրագրային համապատասխանությունից բացի, կուսակցությունները պարտավոր են նաեւ անդամավճար մուծել, օրինակ՝ ՀԱԿ-ը եվրոպական «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս» խմբակցությանը (ALDE) անդամակցության համար տարեկան 5 հազար 300 եվրո է վճարում։ Սա ֆիքսված թիվ է փոքր երկրների քիչ թվով անդամ ունեցող կուսակցությունների համար։ ՀԱԿ-ն ամեն տարի այդքան գումար է վճարում եւ կլոր տարին մասնակցում այդ կառույցում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին։ Թվում է՝ մեծ գումար չէ, բայց նման գումարները հասու չեն բոլոր կուսակցություններին։

Քաղաքական շրջանակներում, օրինակ, խոսվում է, որ միջազգային անդամություն ունեցող կուսակցություններից ՀԱԿ-ը, որը դեռեւս ՀՀՇ-ի ժամանակներից Եվրոպայի Լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ է, իսկ համանուն խմբակցությունը Եվրախորհրդարանի գործող խոշոր խմբակցություններից մեկն է, շատ պասիվ է։ Այն միավորում է ազատական եւ աջ ուղղվածության կուսակցություններին, որոնք գործում են ԵՄ եւ ԵԽ անդամ երկրներում։ ALDE-ն ԵԽԽՎ-ում իր մեծությամբ երրորդ խմբակցությունն է, ունի 72 անդամ։

ՀԱԿ-ը կարող է նաեւ, որպես ընդդիմադիր, եղանակ փոխել համաեվրոպական այդ ընտանիքում, սակայն ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի դեմ ընդունված բանաձեւի քննարկման ժամանակ ամենաշատը հենց ALDE-ից ադրբեջանամետ դիրքորոշումներ հնչեցին։ Եվ Լեւոն Զուրաբյանից հայաստանյան գործընկերներն անգամ «հաշիվ պահանջեցին»։ Զուրաբյանն էլ պարզաբանեց, թե սխալ թարգմանություն է եղել։

Մինչդեռ, օրինակ, ապրիլյան իրադարձություններից հետո Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձեւ ընդունեց ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Ճիշտ է՝ հայտարարությունը հասցեական չէր եւ կողմերին հավասար հարթության մեջ էր .դիտարկում, սակայն ակնհայտ էր, որ աշխատանք էր տարվել, եւ եվրոպացիների ուշադրությունն էին հրավիրել մեր խնդրին։ Եվ այդ դափնին ՀՀԿ-ն վերագրեց իրեն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930