Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս դե Վաալ. Ապրիլյան դեպքերի միջոցով Ադրբեջանը փորձում էր խարխլել ստատուս-քվոն. carnegieeurope.eu

Հունիս 17,2016 10:30

Բրիտանական հայտնի լրագրող, վերլուծաբան, Հարավային Կովկասի հակամարտությունների մասին աշխատություններով հայտնի Թոմաս դե Վաալը carnegieeurope.eu կայքում ծավալուն հոդված է հրապարակել Արցախի հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ։

Հոդվածագիրը նշում է, որ 2016թ. ապրիլի 2-5-ը հակամարտության կողմերը վերջ դրեցին սառեցված փուլին և վերադարձան պատերազմին։ Թոմաս դե Վաալի տվյալներով ավելի քան 200 հոգի սպանվեց 2016թ. ապրիլի առաջին օրերին, որոնցից մի մասը քաղաքացիականներ էին։ Դե Վաալի տվյալներով՝ 88 զոհ է կրել հայկական կողմը, իսկ ադրբեջանական ոչ կառավարական ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական կողմից սպանվել է շուրջ 100 մարդ։

Karabah

Հոդվածի հեղինակը նշում է, որ ապրիլյան դեպքերը բռնության ամենամեծ պոռթկումն էին, որ տեղի է ունեցել 1994թ. հրադադարից ի վեր, այդուամենայնիվ տեղի ունեցածը չի կարելի համարել լայնածավալ ռազմական գործողություններ, չնայած հանգամանքին, որ Ադրբեջանը երբեք չի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, որը նպատակը կլինի 90-ականներին կորցրածը հետ բերելը։

Թոմաս դե Վաալի կարծիքով՝ պաշտոնական Բաքվի հիմնական նպատակը հակամարտության ստատուս-քվոյի խարխլումն ու հակամարտությունը միջազգային քաղաքական օրակարգ բերելն էր։ Բացի այդ, հեղինակի կարծիքով, Ադրբեջանն այդպիսով շեղեց սեփական քաղաքացիների ուշադրությունը երկրի տնտեսական խնդիրներից։

Հոդվածի ավարտին դե Վաալը նշում է, որ չնայած տեղի ունեցած վերջին զարգացումներին, հակամարտության կարգավորման խնդիրն այժմ չի գտնվում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930