Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Մաքքեյն. Օբաման ուղղակիորեն պատասխանատու է Օրլանդոյի սպանությունների համար. The Endependent

Հունիս 17,2016 09:39

2008թ. ԱՄՆ «Հանրապետական» կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Ջոն Մաքքեյնը խոսել է 2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի նույնասեռականների գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որի հետևանքով սպանվեց 50 մարդ։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Endependent պարբերականը։

Մաքքեյնն իր այդ կարծիքը հիմնավորել է պնդմամբ, թե Օբաման չկարողացավ խոչընդոտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերելքը՝ այդպիսով ձախողելով ահաբեկչության դեմ պայքարը։

Այնուամենայնիվ, «Հանրապետական» կուսակցության սենատորն ասել է, որ Օբամային մեղադրելով, ինքը չի մեղադրում Օբամայի անձը, այլ արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ նախագահի կայացրած որոշումները։

Տեղեկացնենք նաև, որ Օրլանդոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մեջ Օբամայի «հանցակցությունն» էր տեսել նաև 2016թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու համար պայքարող «Հանրապետական» կուսակցության անդամ Դոնալդ Թրամփը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930