Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի վերջին Պուտին-Սարգսյան-Ալիև հնարավոր՝ եռակողմ հանդիպման հնարավոր արդյունքների մասին

Հունիս 17,2016 08:54

Եթե այս հանդիպումը կայանա, ապա այն համարյա ոչնչով չի տարբերվի նախկինում կայացած նմանատիպ հանդիպումներից, քանզի կյանքը ցույց է տալիս, որ դրանք ավելի շատ նմանվում են թատերականացված ներկայացումների, քան քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում՝ գոնե իրական խաղաղության՝ ինչ-ինչ նախանշանների ծիլերի ուրվագծման նշմարման, որոնք նորմալ խնամելու պարագայում, կտան երկար սպասված պտուղները:

Բազմիցս ասել և ստիպված կրկնում եմ. ի՞նչ արժեք ունեն պատերազմական վիճակում հայտնված՝ հակամարտող երկրների ղեկավարների (թեկուզ, աշխարհի բոլոր հզոր երկրների ղեկավարների մասնակցությամբ) հանդիպումները, եթե նրանք՝ իբր փորձում են զինված հակամարտության ձևաչափը փոխել և բերել այդ հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծման ձևաչափին, սակայն հենց այդ նույն պահերին, շարունակվում են այդ ռազմական գործողությունները: Նման ներկայացմանն այլ անուն տալ, քան չափազանց պարզունակ և արհեստական սցենարով, կեղծ ռեժիսուրայով ներկայացում աշխարհի աչքի առջև, ուղղակի հնարավոր չէ:

Եթե այս գործընթացներում նախնական այլ պայմանավորվածություններ չկան, որին ուզում եմ հավատալ, ապա հաստատաբար պնդում եմ, որ այս՝ հերթական եռակողմ (թեկուզ, բազմակողմ) հանդիպումն իրական ոչինչ չի տալու, ավելին, այն ընդամենը՝ հերթական անգամ բորբոքելու է երկու երկրների ժողովուրդների համբերությունը:

Եթե պարոն Պուտինն իրոք ցանկանում է, որ այս հակամարտությունը ռազմական հարթությունից բերվի խաղաղության հարթություն (որը շատ անհավանական է, քանզի երկու կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ գնալ զիջումների), ապա այս թնջուկի լուծման միակ հավանական տարբերակը հետևյալն է. որպես դե ֆակտո պապա, նա պետք է առանձին-առանձին նրանց կանչի իր մոտ և հավատ ներշնչող ու խիստ տոնով ասի. հրամայում եմ, որպեսզի այսինչ պահից դադարեցվեն ռազմական գործողությունները, հակառակ պարագայում գործ կունենաք ինձ հետ: Եթե կա այս հակամարտության լուծման մի հնարավոր տարբերակ, ապա սա հենց այդ տարբերակն է: Ուղղակի, նախկին հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պարոն Պուտինը՝ մինչև այժմ նման ցանկություն չի ունեցել կամ չի դրսևորել և եթե այս սպասվող հանդիպման ժամանակ էլ նման մոտեցում չդրսևորի, ապա այս ձևաչափով կայացած՝ ինչպես երկրորդ (իհարկե, առաջին հանդիպումը իմաստավորված էր), այնպես էլ մնացած և սպասվելիք հանդիպումները դատապարտված են ձախողման, բացի ներկայացումներին հատուկ դրսևորումներից, որը քաղաքական տեսանկյունից, հավանաբար ձեռնտու է պարոն Պուտինին և միգուցե նաև, որոշ այլ երկրների ղեկավարներին:

Ես գուշակ չեմ (ափսոս, որ Վանգան էլ մահացել է), սակայն այն, ինչ ասվեց վերևում, դառը փորձի և առողջ տրամաբանության հավանական արգասիք է, որի կտրվածքով՝ շատ կցանկանայի, որպեսզի լիովին սխալված լինեմ:

Աղոթք եմ բարձրացնում առ Աստված, որպեսզի Տերը ընդառաջի ինձ և այնպես անի, որպեսզի ես հաստատ սխալված լինեմ…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930