Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդման՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (պ/հ անհայտ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Կարդացեք նաև
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ:
Վատ տեսանելիության հետևանքով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել են:
Հունիսի 17-ին, ժամը 06.08-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում են 4 հրշեջ-փրկարար: