Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը` Գյումրու քաղաքապետ դառնալու մասին

Հունիս 17,2016 19:30

«Իրավիճակն ինձ մի հին, բայց ակտուալ անեկդոտ է հիշեցնում, երբ աղջկա բարեկամությունը խոսում է մոտակա հարսանիքից, բայց ապագա փեսայի տանը դեռ տեղյակ էլ չեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանելով իր` Գյումրիի քաղաքապետ դառնալու ցանկություններին: «Գյումրին իմ ծննդավայրն է: Ես ցավում եմ այդ քաղաքի համար, գյումրեցիների առօրյա դժվարությունների ու խնդիրների համար:

Հիմա ժամանակի առումով հասցնում եմ հաճախ լինել Գյումրիում, այցելել հատկապես սոցիալական լրջագույն խնդիրներ ունեցող ընտանիքներ, որոնք իսկապես քիչ չեն: Շատ ցավալի է, որ այսօր Գյումրիում էական ոչինչ չի փոխվում, ու եթե իրենց բառերով բնութագրեմ՝ գյումրեցին կորցրել է ամեն ինչ՝ բացի հումորից: Սակայն մի բան միանշանակ է՝ ով էլ լինի քաղաքի ղեկավար, հնարավոր չէ այստեղ իրավիճակն էականորեն փոխել, եթե նպատակային պետական ծրագրեր չիրականացվեն Գյումրիում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտում»:

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930