Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը՝ իրեն «դուռակ լակոտ» անվանած մարզպետին

Հունիս 17,2016 18:30

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարցրեց, թե չե՞ն պատրաստվում Տավուշի մարզպետին նկատողություն անել՝ համայնքների խոշորացմանը դեմ արտահայտված Բարեկամավանի գյուղապետին «դուռակ լակոտ ա» ասելու համար: Ինքը՝ գյուղապետ Գագիկ Աբազյանը, «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ մարզպետի հետ Ձեր հարաբերությունները վա՞տ են, պատասխանեց. «Ես իմ մասով կարող եմ ասել՝ շատ նորմալ հարաբերության մեջ եմ եղել, չեմ կարող ասել՝ իր հետ կապված ինչ կա:

Ընդհանրապես, ոնց որ ինքն ա կարծիք հայտնել, ես էլ ի՛մ կարծիքն եմ հայտնել: Ոչ մեկը չի կարա ինձ ստիպի, որ ես ուրիշ կարծիք հայտնեմ, ես իմ կարծիքին եմ մնալու միշտ: Մարդը եթե կարծիք է հայտնել, ո՞նց կարելի է էդ ձեւի բան ասել, ես չեմ հասկանում: Ես շատ լավ հարաբերության մեջ եմ եղել էդ մարդու հետ, չգիտեմ՝ ինքը ինչ խնդիր ունի»: Գյուղապետն ասաց, որ մարզպետը իր հետ զրույցում հերքել է, ասել է՝ ես նման բան չեմ ասել: Գյուղապետն ուզում է լսել ձայնագրությունը, որից հետո կասի իր խոսքը. «Նենց չի, էլի, որ ես լռելու եմ»: Ի դեպ, «ՀԺ»-ի լրագրողի ձայնագրության մեջ պարզ լսվում է մարզպետի վիրավորանքը:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930