Արդեն 12-րդ անգամ կկայանա դասական երաժշտության «Ազգային պատկերասրահ» փառատոնը, որը նախաձեռնել է Մարիամ Շահինյանի հիմնադրած «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: Փառատոնը կբացվի Գալա վոկալ համերգով՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգան սոպրանոներ Արծվիկ Դեմուրչյանը, Ալինա Փահլեւանյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը եւ բարիտոն Դավիթ Բաբայանցը: Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Սեփ. լր.
«Առավոտ»
16.06.2016