Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակային թերթն աջակցության կարիք ունի

Հունիս 17,2016 14:00

Գալինա Հայրապետովան հեղինակային թերթ է հրատարակում, որը կոչվում է «Վիպ պերսոնա», սկզբում այն տպագիր է եղել, այժմ ֆինանսական պատճառներով միայն էլեկտրոնային տարբերակ ունի: Թերթի կայք կարելի է այցելել www.vippnus.hc.am հասցեով: Տիկին Գալինան «Առավոտին» հայտնեց, որ թերթն աջակցության կարիք ունի՝ ինչպես տեխնիկական սպասարկման, այնպես էլ հեղինակների ու գովազդատուների առումով: Այս պահին ինքը եւ խմբագրում է թերթը, եւ նյութեր գրում մի երիտասարդ լրագրողի հետ: Ասում է, որ «Վիպ պերսոնան» բաց է, եւ ովքեր ցանկանում են, կարող են թղթակցել: Խմբագիրը նշում է, որ թեմաների եւ հերոսների առումով սահմանափակումներ չունեն, սակայն գերադասում են չծեծված թեմաների վերաբերյալ հրապարակումները:

Թերթի վերնագիրն էլ ընտրել են այն ակնկալիքով, որ տարբերվի դաշտում եղածներից: Այժմ տիկին Գալինայի ցանկությունն է, որ գովազդատուները չշրջանցեն «Վիպ պերսոնան», հատկապես, իր համոզմամբ, որ յուրահատուկ լսարան ունեն:

 
Սեփ. լր.

«Առավոտ»

16.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել