Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության եւ պալատական ընդդիմության գործարք է». Վարուժան Ավետիսյանը՝ «4+4+4»-ի հայտարարության մասին

Հունիս 16,2016 23:30

Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ձեւավորված «4+4+4» ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն են ստորագրել: Նշենք, որ այդ հայտարարությունը հրաժարվել են ստորագրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Aravot.am-ն այս մասին զրուցեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ: Նա նկատեց, որ ընդդիմադիր ուժերը հինգ պահանջներ էին ներկայացրել, որոնք կիսատ-պռատ են ընդունվում. «Տեղի ունեցող ընդհանուր գործընթացների մեջ պետք է սա դիտարկել, խոսքը առաջին հերթին Արցախի խնդրին եւ մեր անվտանգությանն է վերաբերվում: Պայմանավորվածության ուրվագծեր եմ ես տեսնում. ընդդիմության որոշ  հատվածի հետ իշխանությունը փորձում է որոշակի քվոտաներ տալով պայմանավորվել, որ նրանք այս հարցում իրենց պահեն իշխանության ուզածի պես՝ Արցախի անվտանգության ապահովման հարցում առհասարակ»:

Վարուժան Ավետիսյանը չցանկացավ անդրադառնալ հայտարարության մանրամասներին, թե ինչ փաստաթուղթ են ստորագրում, այնտեղ ինչ է գրված. «Ես համարում եմ, որ դա իշխանության եւ պալատական ընդդիմության գործարք է Հայաստանի (Արցախը ներառյալ) անվտանգության հաշվին: Եվ ընդունելի չէ դա: Այդ խնդիրը չէ, որ այսօր ազգովի ունենք լուծելու: Մենք հայրենիք ենք կորցնում, մենք պետականություն ենք կորցնում: Այդ միջկուսակցական պայմանավորվածություններով այս ռեժիմը, համակարգը հայրենիքի հաշվին պահելու գործարքները պետք է մերժել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930