Լրահոս
Օրվա լրահոսը

Նիի Եորքի մէջ «Փրկութեան քարտէս» ժապաիէնի ցուցադրութիին. hairenikweekly

Հունիս 16,2016 22:13

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

hairenikweekly. Հ.Յ.Դ. Նիւ Եորքի «Արմէն Գարօ» Կոմիտէութեան, Հայ Դատի Նիւ Եորքի յանձնախումբի եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ կողմից, Հ.Օ.Մ.-ի Նիւ Եորքի «Մայր» եւ «Էրեբումի» մասնաճիւղերի եւ Համազգային մշակութային եւ կրթական ընկերակցութեան համագործակցութեամբ, Յունիս 10-ին, տեղւոյն Հայ Կեդոնում ցուցադրուեց «Փրկութեան Քարտէս» փաստավաւերագրական ժապաւէնը` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան:

Երեկոն բացեց Ա.Մ.Ն.-ի Հայ Դատի արեւելեան շրջանի գրասենեակի համայնքային զարգացման եւ հաղորդակցութեան տնօրէն` Արթուր Մարտիրոսեանը, որը հանգամանօրէն ներկայացրեց ժապաւէնի արժանիքները, մասնաւորապէս կարեւորելով նշանակութիւնը թրքական ժխտողականութեան դէմ պայքարելու առումով, քանի որ այն օտար ականատեսների կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող վաւերագրութիւն է:
Միւս կողմից նա կարեւորեց ժապաւէնը Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին յաջորդած նոր փուլում, երբ հայ ժողովուրդը սգալու եւ ողբալու կողքին, աստիճանաբար էլ աւելի է տէր կանգնում իր պահանջատիրական իրաւունքներին եւ պայքարում արդարութեան համար: Նոր փուլի անցնելու վկայութիւնն է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից 1,5 միլիոն նահատակներին սրբադասելը, «Օրօրա» մրցանակաբախշութեանը, ինչպէս նաեւ «Փրկութեան Քարտէս» ժապաւէնը, որով հայ ժողովուրդը երախտագիտութիւն է յայտնում իր փրկարարներին , իսկ երախտագիտութիւն կարող է յայտնել այն ազգը, որը ոտքի է կանգնել եւ յաղթահարել է այդ փուլը:

a89eefb8-2d16-4335-aeaf-4a5d885286a4

Միջոցառմանը ներկայ էր «Ման Փիքչըրզ» ժապաւէնի ընկերութեան հիմնադիր ու տնօրէն՝ Մանուէլ Սարիբեկեանը, որ իր խորին շնորհակալութիւնը յայտնեց բոլոր այն կազմակերպութիւններին, որոնց շնորհիւ Նիւ Եորքի Հայ Կեդրոնի այս գեղեցիկ դահլիճում ցուցադրուեց ժապաւէնը: Նա նշեց , որ ֆիլմը մրցոյթից դուրս ցուցադրուել է հայկական երեք փառատօններին: Այժմ պատրաստւում ենք ժապաւէնը ներկայացնել նաեւ միջազգային փառատօնների:

«Փրկութեան Քարտէս» վաւերագրականը ներկայացնում է Ցեղասպանութեան եւ դրան նախորդած եւ յաջորդած շրջանում Արեւմտեան Հայաստանում մարդասիրական առաքելութեամբ զբաղուած տասնեակ եւրոպացի երիտասարդ կանայքը, որոնք1890-ի վերջերից մինչեւ 1930-ական թուերը, կեանքի նուիրումով մասնակցեցին մարդասիրական վսեմ գործին:

1900-ականներից սկսած նրանք գնացին հայ ժողովրդի վէրքերը բուժելու, անմեղ եւ անպաշտպան հայ մանուկների կեանքը փրկելու Օսմանեան կայսրութեան ծրագրած եւ գործադրած հայ ժողովրդի ֆիզիքական բնաջնջումից:
Ժապաւէնը նկարահանուել է մէկ տարում: Նկարահանումները կատարուել են` Նորվեկիայում, Շուէտում , Դանիայում, Գերմանիայում, Էսթոնիայում, Թուրքիայում, Լիբանանում, Սուրիայում, Յունաստանում, Հայաստանում ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանում :

Ժապաւէնի դիտումից յետոյ իր տպաւորութիւններով կիսուեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Ա.Մ.Ն.-ի Արեւելեան շրջանի թեմի առաջնորդական փոխանորդ Անուշաւան եպիսկոպոս Դանիէլեանը, որը բարձր գնահատեց այս գործին արժանիքները եւ իր խորին շնորհակալութիւնը յայտնեց հեղինակներին, ինչպէս նաեւ միջոցառման կազմակերպիչներին: Աւարտին դրուատանքի խօսքեր հնչեցին Մանուէլ Սարիբեկեանին, որ նշեց, որ արդէն չորս լեզուներով առկայ ժապաւէնը, նիւթական հնարաւորութիւնների դէպքում պլանաւորւում է թարգմանել այլ լեզուներով, ինչպէս նաեւ պատկերուած հինգ «միսիոներներ»ի թիւը լրացնել այլ անձերով:
«Փրկութեան Քարտէս» փաստավաւերագրական ժապաւէնի ցուցադրութեանը ներկայ էր նաեւ Մ.Ա.Կ.-ում Հ.Հ. մշտական ներկայացուցչութեան աշխատակից` Միքայէլ Սարուխանեանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930