Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին T-90C տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Այս կապակցությամբ հայտարարություն է արել Уралвагонзавод-ի գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն։ Տնօրեն Սիենկոն մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին, որի ընթացքում պատասխանել է վերը հիշատակված լրատվական գործակալության՝ Ադրբեջան տանկերի առաքման մասին հարցին՝ պատասխանելով. «Ամբողջովին կատարել ենք, առաքումներն ավարտված են»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2016թ. պետք է ավարտվի նաև ռուսական БМП-3-ի առաքումն Ադրբեջան։