Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը դիպլոմներ է հանձնել PR դպրոցի շրջանավարտներին

Հունիս 16,2016 21:30

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր PR դպրոցի 3-րդ հոսքի շրջանավարտների վերջին դասն է վարել և նրանց դիպլոմներ հանձնել:

Նախարարը, կարևորելով PR մասնագետների դերը հանրային կարծիք ձևավորելու գործում, ընդգծել է, որ գրագետ և տեղեկացված մասնագետները կարող են ազդել որոշումների կայացման գործընթացի վրա: Նրա խոսքով՝ 21-րդ դարում հասարակական-քաղաքական հարաբերություններն առանց հանրության հետ սերտ ու ազնիվ կապերի դժվար է պատկերացնել, իսկ դրանք ապահովելու պատասխանատվությունը հանրային կապերի մասնագետներինն է:

Հարցին, թե որն է հաջողության հասնելու գրավականը, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Ինձ համար միշտ ուղենիշային է եղել այն միտքը, որ կարևորը ոչ թե հաջողության հասնելն է, այլ դրան արժանանալը, և էականը ոչ թե հաջողակ, այլ՝ արժեքավոր մարդ լինելն է»:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ գրագետ PR մշակույթ ձևավորելու լավագույն, և, թերևս, ամենակարճ ուղին լավ կրթության ապահովվումն է: «Այս անգամ ունեցել ենք 109 դիմորդ, որոնցից միայն 15-ն է ընդունվել: Մենք կարևորում ենք դիմորդի մոտիվացիան, մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը, լրացուցիչ գիտելիք ստանալու ցանկությունը», – ասել է Աստղիկ Ավետիսյանը:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարը պատասխանել է PR դպրոցի սաներին հուզող հարցերին՝ հնարավորություն տալով մասնակիցներին ծանոթանալու նախարարության գործունեությանն ու գործառույթներին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930