Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրին կունենա ապրիլյան պատերազմի իր 7 հերոսների անունով փողոց. (Տեսանյութ)

Հունիս 16,2016 20:30

Այսօր Գյումրու ավագանին միաձայն հաստատեց Մուշ թաղամասի կենտրոնական փողոցներից մեկը ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցի 7 հերոսների անունով կոչելու առաջարկը: Քաղաքի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշելով, որ Գյումրին 7 հերոս է տվել, ասաց, որ փողոցը կանվանեն «Ապրիլյան պատերազմի 7 հերոսների փողոց»: Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն էլ առաջարկեց «պատերազմ» բառը «ճակատամարտ» բառով փոխել ու հետեւյալ ձեւակերպումն ընդունել. «Գյումրեցի 7 հերոսների փողոց»:

Հենրիկ Գասպարյանն ասաց, որ պատերազմ բառը մտել է կիրառության մեջ, ընդունված է ասել՝ ապրիլյան պատերազմ, ճակատամարտ բառը չի օգտագործվում, այդ պատճառով էլ իրենք ավելի մոտ են գնացել ժողովրդի կողմից ընդունված տերմինին: Սամվել Բալասանյանն էլ առաջարկել է «հերոսամարտ» բառը օգտագործել: Քանի որ տարաձայնություններ առաջացան անվան շուրջ, Սամվել Բալասանյանն առաջարկեց անվան տեղը բաց թողնել, քննարկել առանձին, որպեսզի օրենքի սահմաններում լինի այն: Գյումրու քաղաքապետն ասաց, որ հերոսների հիշատակը կհավերժացնեն ցուցատախտակ փակցնելով, հուշարձան տեղադրելով ու պուրակ սարքելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Եթե թույլ կտաք՝ Գյումրիում կա «Յոթ վերք» եկեղեցի, թող փողոցն էլ կոչվի «Յոթ քաջաց»: Իսկ հուշատախտակի վրա կարելի է գրել՝ նվիրվում է ապրիլյան պատերազմի յոթ հերոսներին: Կարծում եմ, ժողովրդի կողմից կընդունվի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930