Վահե Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 23-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտքի դուռը հրելու եւ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում գտնվող, Արմինե Թամրազյանին պատկանող տան բակ եւ շինություն հանդիսացող թռչնաբնի փականը բացելով՝ այնտեղից գաղտնի հափշտակել է ընդհանուր 45 հազար դրամ արժողությամբ 8 հավ եւ աքաղաղ:
Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը նախատեսում է 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանք, կամ 2-5 տարի ազատազրկում:
Վ. Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն քրեական գործով դատավարությունը կկայանա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Էս մարդը հավ գողանալու ձևը չի իմացել․․․ոչ թե հավերի պիտի բռնես, որ ճղճղան, այլ հավերի թառը/տախտակ, որի վրա գտնվում են հավերը/ հարկավոր է շատ զգուշությամբ վերցնել և դնել ուսիդ և հանգիստ դուրս գալ, հավերը շատ քնկոտ են․․․ Այդ դեպքում բռնվելու հավանականությունը շատ չնչին է։