Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզակի դեպքն է, որ Նաիրա Զոհրաբյանը չի ներկայացել այնտեղ, որտեղ ասելիք չունի». Գեւորգ Պետրոսյան

Հունիս 16,2016 19:22

«Կուսակցությունում ինձ ավելի շատ են ընդունում, քան այսօր իրավաբանորեն ԲՀԿ առաջնորդ կարգված Նաիրա Զոհրաբյանին»,- վստահեցնում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, ԲՀԿ-ից հեռացված Գեւորգ Պետրոսյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե պատրա՞ստ է վերականգնել անդամությունը մի կուսակցությունում, որտեղ իրեն չեն ընդունում:

Հիշեցնենք, նա դատարան է դիմել՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել իրեն կուսակցությունից հեռացնելու որոշումը:

Նախկին նախարարի խոսքով, իրեն կուսակցությունից ապօրինաբար հեռացնելու որոշման իրավաչափության վերաբերյալ տիկին Զոհրաբյանի կողմից հակափաստարկ չի հնչել, նրա համար իր հեռացման թեման փակ թեմա է. «Ոչ մի  մասնագիտական գնահատական ոչ նա, ոչ նրա խոսնակ հանդես եկողները չտվեցին, որեւէ հայտարարություն չեն արել»:

Այսօր դատական նիստին պատասխանող կողմի չներկայանալու վերաբերյալ էլ, պարոն Պետրոսյանն ասաց. «Երկշաբաթյա ժամկետում հայցադիմումը ստանալուց հետո կողմը պարտավոր է դատարան ուղարկել պատասխան հայցադիմումը, մեկ ամիս է հայցն ընդունված է, իսկ իրենք էլ ծանուցված են, ես վստահ եմ… չներկայանալու վերաբերյալ կասեի՝ հակված եմ մտածել, որ ասելիք չունի տիկին Զոհրաբյանը, ու սա եզակի դեպքն է,  որ նա չի ներկայացել այնտեղ, որտեղ ասելիք չունի, որովհետեւ նա, որպես կանոն, ներկայանում է  այնտեղ, որտեղ ասելիք չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930