Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց ոստիկանությունից հօգուտ ցուցարարի բռնագանձել 40 հազար դրամ

Հունիս 16,2016 19:33

Վարչական դատարանում հունիսի 16-ին դատավոր Կարեն Զարիկյանը հրապարակեց Արմեն Աբրոյանի գործով դատական ակտը:

2014 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հանրային ծառայությունների կարգավորման շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում մի շարք քաղաքացիների հետ միասին բերման էր ենթարկվել:

Աբրոյանը դատարանին ներկայացրել էր տեսանյութը, որում երեւում էր, որ Աբրոյանին բերման են ենթարկել ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները, այն ինչ զեկուցագիր կազմել է 1-ին գումարտակի ոստիկանը, որը դատարանում ցուցմունքի ժամանակ նշել էր, որ ինքն է բերման ենթարկել Աբրոյանին:

Ըստ որի, դատարանը որոշեց ոստիկանության Արմեն Աբրոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցը մերժել: Ոստիկանությունից հօգուտ Աբրոյանի բռնագանձել 40 հազար դրամ որպես փաստաբանի վարձատրության փոխհատուցում:

Դատարանը նաեւ վճռեց մերժել Արմեն Աբրոյանի ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930