Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որ որևէ մեկի մտքով չանցնի հարձակվել մեզ վրա». Կարեն Վարդանյան

Հունիս 16,2016 18:40

Ապրիլյան դեպքերից հետո հունիսի 17-­18-­ը Երևանում անցկացվելիք ամենամյա «Դիջիթեք» բիզնես ֆորումի ուշադրությունը սևեռված կլինի ռազմարդյունաբերության հարցերին:

Այս մասին այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«ԻՏՁՄ­-­ն ակտիվորեն զբաղվում է այդ հարցով: Մոտ 300 մասնագետ ունենք, որոնք պատրաստ են աջակցել ռազմարդյունաբերության զարգացմանը: «Դիջիթեք» բինզես ֆորումի շրջանակներում կունենանք քննարկումներ, առաջարկներ, որոնք, հուսով ենք, հետագայում կյանքի կկոչվեն»,- ­ասաց Ալեքսանդր Եսայանը:

ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում կայուն ռազմարդյունաբերական ոլորտ ունենալու համար անհրաժեշտ է մի քանի տարում կրկնապատկել, եռապատկել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների թիվը:

«Մինչև 2022­-­2023 թվականն անհրաժեշտ է առնվազն 50 հազար աշխատող ունենալ ոլորտում,- ընդգծեց նա,- ֆորումի ընթացքում կփորձենք հասկանալ՝ ինչ լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն կա, ինչպես պետք է կառավարենք մեր ունեցած տեխնոլոգիական, կրթական, գիտական ռեսուրսները, ինչ քայլեր ձեռնարկենք միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում լուրջ ռազմարդյունաբերություն ունենալու համար, որ որևէ մեկի մտքով չանցնի հարձակվել մեզ վրա»,-­ ­ասաց Կարեն Վարդանյանը:

Նրա փոխանցմամբ՝ արդեն 9­-րդ անգամ անցկացվող ֆորումի օրակարգն առավել բազմազան կլինի՝ սկսած մարդկային ռեսուրսների կառավարման հարցերից մինչև կիբերանվտանգությանը վերաբերող խնդիրներ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ մի կողմից կիբերհանցագործությունը դառնում է սպառնալիք ողջ երկրի անվտանգության մակարդակով, մյուս կողմից՝ անհրաժեշտ է պաշտպանության նպատակով կիրառել սեփական կիբերզենքերը:

«Եկել է ժամանակը, որ ՏՏ­-ն չլինի զուտ գերակա ճյուղ, այլ ոլորտ, որը մտնում է մեր տուն ու կիրառվում ամեն տեղ: Մենք արդեն ունենք նմանատիպ փորձեր: 2015-­ը կարելի է համարել տարեթիվ, երբ ՏՏ­-ն մտավ մեր արտադրության մեջ, դրա լուծումներն սկսեցին փոխել մեր կենցաղը: Ժամանակն է, որ այն դառնա կարևոր ուղղություն, ինչպես նաև ծառայի պետական անվտանգության ապահովմանը»,-­ ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930