Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Թուրքիան հարձակվում է ՀՀ-ի վրա, ՌԴ-ն ՀՀ-ի կողմից է պատերազմի մեջ մտնում». Վաղարշակ Հարությունյանը` ՀՕՊ համաձայնագրի մասին

Հունիս 16,2016 16:55

«Տարածաշրջանում ՌԴ-ի համար հիմնական սպառնալիքը Թուրքիան է: Եթե վերջինիս կողմից ագրեսիա լինի ՀՀ-ի կամ ՌԴ-ի դեմ, Թուրքիան չունի սահման ՌԴ-ի հետ, ունի միայն ՀՀ-ի հետ եւ կարող է ՌԴ-ի դեմ մարտական գործողություններ ծավալել Սեւ ծովում եւ Հայաստանի դեմ: Այնպես որ, սպառնալիքները գնահատելուց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՕՊ համաձայնագրի միասնական կոորդինացման համակարգը հիմնականում ուղղված է Թուրքիայի դեմ, որովհետեւ Ադրբեջանի դեմ մենք ի վիճակի ենք մեր ուժերով… Մեր ՀՕՊ ուժերը բավարար են` ոչնչացնելու համար 200-ից ավելի տարբեր թռչող սարքեր` ինքնաթիռ, ուղղաթիռ եւ այլն»,-հունիսի 16-ին «Մեդիա Կենտրոնում» ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` խոսելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի նշանակությունից:

Հարցին, թե արդյոք այս համաձայնագրով ՀՀ-ն ՆԱՏՕ-ի համար թիրախ չի՞ դառնում` հաշվի առնելով ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ՆԱՏՕ-ն Թուրքիային աջակցի, մենք ՆԱՏՕ-ի համար կդառնանք թիրախ: Համաձայնագիրը կանխում է Թուրքիայի ագրեսիան ՀՀ-ի հանդեպ: Բացատրեմ` եթե Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա, ապա ՌԴ-ն մեր կողմից պատերազմի մեջ է մտնում: Իսկ ՌԴ-ն միջուկային գերտերություն է, անվտանգության խորհրդի անդամ եւ ՀԱՊԿ հիմնական պետությունը: Եթե խառնվում է ՆԱՏՕ-ն, հակամարտությունը տեղափոխվում է ՌԴ եւ ԱՄՆ: Եթե նկատել եք, ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ոչ մի տեղում ուղիղ հակամարտության մեջ չի մտնում, որովհետեւ հասկանում է` ՌԴ միջուկային զենքը բավարար է ԱՄՆ-ն ոչնչացնելու համար: Նույն կերպ ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել ՌԴ-ն: Բոլորը գիտակցում են, թե սա ինչի կբերի: Ուստի այս պայմանագիրը մեզ ոչ թե կներքաշի որեւէ տեղ, այլ կարող է ՌԴ-ին ներքաշել տարածաշրջանային պատերազմում` Թուրքիայի դեմ: Այնպես որ, ՌԴ-ն պետք է մտավախություն ունենա, ոչ թե մենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    ՌԴ-ն ի՞նչ մտավախություն կարող է ունենալ: Այստեղ են ասել. – Ճումբը նստել քարի դարդն է լացում: Հակաօդային պաշտպանությունից զրկված Հայաստանը պետք է նստի ու սպասի՞, թե երբ է բարեհաճելու թղթի վրա գրածը իրականացնելու: Իսկ ով ասաց հայ-ռուս-թուրքական հարաբերություններում հայ-ռուսական բարեկամություն է եղել: Ռուսները թուրքերի դաշնակիցներն են հիմնականում մեր դեմ: Ռուսների ջանքերով Կարսի մարզը, Արարատ լեռը, Նախիջևանը, Լեռնային ու ամբողջ Ղարաբաղը տրվեցին թուրքերին ու ադրբեջանցիներին, Ջավախքն ու բազմաթիվ հայաբնակ տարածքներ Վրաստանին: Հունիս 13-ը Շահումյանի անկման օրն է: Օղակ օպերացիան այլմոլորակայիննե՞րն իրականացրեցինԱյսօր ՌԴ-ի հանդեպ պատրանքներ պետք չէ ունենալ: Նույն Ռուսական կայսրությունն է, նույն խնդիրները: Մեր նկատմամբ եղել է, կա ու լինելու է մեկ ռուսական դոկտրինա. «Հայաստանն առանց հայերի»: Քաղաքական հավկուրություն է որևէ մեկին ապավինել: Մենք միայն մեկ դաշնակից ունենք – դա մեր բանակն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930