Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկարաձգվել է կուտակային համակարգին մասնակցության արտոնությունների ժամկետը

Հունիս 16,2016 16:50

Նոր փոփոխությամբ` ոչ միայն մեկ տարով հետաձգվել է կուտակային բաղադրիչին մասնավոր հատվածի աշխատողների պարտադիր մասնակցությունը, այլ նաև երկարաձգվել է համակարգի մասնակիցներին տրվող արտոնությունների ժամկետը

Մայիսի 12-ին ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նոր օրենքը, որով մասնավոր հատվածի աշխատողների համար համակարգին մասնակցությունը պարտադիր կլինի ոչ թե 2017, այլ 2018 թվականի հուլիսի 1-ից: Նույն փոփոխությամբ մեկ տարով երկարաձգվել են նաև համակարգի մասնակիցների համար օրենքով նախատեսված որոշ արտոնություններ:

Մասնավորապես` 1996 թվականին և դրանից հետո ծնված անձանց սոցիալական վճարը կնվազեցվի նրանց եկամտային հարկից ևս մեկ տարի ավելի` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը: Նախորդ օրենքով նշված անձինք այս արտոնությունից օգտվելու էին մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը:

Նոր ընդունված օրենքը նաև մեկ տարով երկարաձգել է այն ժամկետը, երբ 1964 թվականին և դրանից հետո ծնված անձինք, կուտակային համակարգին կամավոր միանալու պարագայում, պետության կողմից կստանան 100 տոկոս համաֆինանսավորում իրենց կուտակային հատկացումներին:

Այսպիսով` պետությունը կկրկնապատկի 1964 թվականին և դրանից հետո ծնված անձանց կուտակային խնայողությունները` եթե նրանք մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանան կուտակային բաղադրիչին:

Ընդ որում` այս անձինք կենսաթոշակային տարիքում կենսաթոշակ կստանան միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային:

«Նորք» կենտրոնի ղեկավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930